00:00:00

Սերժ Սարգսյանին կանչելու են ամենավերջում

16:36, 18 նոյեմբեր 2019

Ազգային ժողովում այսօր ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել։ Այն անցկացվում է դռնփակ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին չասաց, թե ով է այսօր հրավիրված հյուրը։ Ըստ տեղեկությունների՝ այսօր հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության նախկին պետը: Անդրադառնալով հարցին, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբ է հրավիրվելու հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Պատրաստում ենք այն ամբողջ հարցաշարը, որը պետք է տանք պարոն Սերժ Սարգսյանին։ Մենք ամեն օր, ամեն նիստից հետո մոտենում ենք ձեր ասած անձնավորության հրավերին»։ Նա հավելեց, որ ամենավերջում են կանչելու Սերժ Սարգսյանին։ Ըստ Անդանիկ Քոչարյանի այնպես չէ, որ նրան ում հրավիրում են պարտադրված է ներկայանալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր