00:00:00

Զինվոր ծեծողին նշանակել են գումարտակի հրամանատար. forrights.am

16:00, 18 նոյեմբեր 2019

Օրերս Արցախի ՊԲ Մատաղիսի զորամասի Թալիշի գումարտակում հրամանատար է փոխվել: Փոփոխության պատճառը սեպտեմբերի 28-ին Թալիշի գումարտակում տեղի ունեցած ժամկետային զինծառայող Արման Լևոնյանի սպանությունն էր: Ժամկետային զինծառայող, Օհանավան գյուղի բնակիչ, 20 տարեկան  Արման Լևոնյանը Մատաղիսի զորամասում տեղի ունեցած հերթական զարհուրելի հանցագործության զոհն է: Նրան հայտնաբերել էին կրծքավանդակի  շրջանում հրազենային վերքով: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղային սպանելուց առաջ բռնությնան են ենթարկվել:
Արման Լևոնյանի Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` «Սպանություն»: Կալանավորված են երկու անձ: Կրակոցը արձակված է եղել կրծքավանդակի  շրջանում և ուղղված է եղել վերևից ներքև, բացառել է այդ վարկածը: Ահա այս դեպքից հետո Արցախի ՊԲ-ում հավանաբար, որոշել են իջեցնել Թալիշի «կամբատ» Վազգեն Նիկողոսյանի պաշտոնը, նրան նշանակել են հրամանատարի տեղակալ, իսկ գումարտակի հրամանատարի պաշտոնում նշանակվել է Մատաղիսի ուսումնական գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Ալբերտ Խաչատրյանը: Թալիշի զորամասում այս նշանակումը զարմացրել և զայրացրել է շատերին: Բանն այն է, որ Ալբերտ Խաչատրյանը դատվածություն ունի: Այս պահին նա պայմանական ազատազրկման է դատապարտված և նյութական վնասի փոխհատուցում է իրականացնում: «Դատավճռով ամեն աշխատավարձից փող են պահում, որպես վնասի փոխհատուցում», — ասում  է զորամասի  ծառայողներից մեկը: Բացի այդ, մայոր Ալբերտ Խաչատրյանին որպես ուսումնական գումարտակի զորամասի տեղակալ, մեղադրանք է առաջադրվել զինծառայողին ծեծի ենթարկելու գործով: Այս պահին ծեծի դեպքրով նախաքննություն է իրականացվում:
Ալբերտ Խաչատրյանը մեկն է եղել այն 4 սպաներից, որոնք այս տարվա փետրվարին գետնին են գցել շարքային զինծառայող Ա․ Խ-ին և ոտքերով ծեծի են ենթարկել նրան։ Forrights.am-ին դատախազությունից հայտնել էին, որ և շարքային Ա.Խ-ն, և 4 սպաները՝ Էրիկ Խամփերյանը, Գառնիկ Խաչատրյանը, Հարություն Մինասյանը և Ալբերտ Խաչատրյանը, այս գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ: Այս արտառոց ինքնադատաստանը սպաները, ըստ գործի նյութերի, իրականացրել էին այն բանից հետո, երբ ուսումնական գումարտակի շտաբի պետ Էրիկ Խամփերյանը բռնացրել էր շարքայինին ծխելուց: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր