00:00:00

Աննա Հակոբյանը Լիտվայում է

15:14, 18 նոյեմբեր 2019

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գտնվում է Լիտվայում։ Այդ մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Այցով գտնվում եմ Լիտվայում: Այս պահին Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեի եւ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել ենք «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն», որը դեռ շինարարության փուլում է։ Կենտրոնի կառուցմանը «Մայրերի միություն» հիմնադրամը տրամադրել է 2.5 միլիոն եվրո»,- գրել է նա: Ավելի ուշ Աննա Հակոբյանը եւս մեկ գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ․ «Աշխատանքային ճաշ՝ Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեյի հետ Վիլյուսի «Էրտիլո նամաս» ռեստորանում, որտեղ խոստանում են պատմել եւ մատուցել լիտվական ավանդական խոհանոցի մասին։)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր