00:00:00

Հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է կրի համակարգային բնույթ. ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու

14:18, 18 նոյեմբեր 2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարեկ Համբարձումյանի կարծիքով հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է ընդգրկի ոչ միայն անձեր և կառույցներ, այլև կրի համակարգային բնույթ ու բացառի կոռուպցիայի ցանկացած դրսևորում։ «Այս գործընթացում կարևորում եմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը, պետական մարմինների, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Կառույցի գործունեության, նրա մշակած հիմնաքարային սկզբունքներից կարևորում եմ ոլորտի մոնիթորինգային և հետազոտական ծրագրերի արդյունքների, ինչպես նաև միջազգային փորձի հաջողված օրինակների և մոդելների կիրառումը՝ բացառելու համար կոռուպցիայի ազատությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Համբարձումյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այս պահին քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Անդամների մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ Կառավարությունը, ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն ու Բարձրագույն դատական խորհուրդը։ «Որպես իմ պետությանը մշտապես ծառայած քաղաքացի պատրաստակամություն եմ հայտնում իմ ամենօրյա աշխատանքով նպաստել ՀՀ-ում ցանկացած կոռուպցիոն դրսևորման կանխարգելող քաղաքականության մշակմանն ու միջոցառումների իրականացմանը...2004թ-ին ավարտել եմ ԵՊՀ-ի իրավագիտության բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան։ 2004-2006թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, 2009թ-ից պաշտոնավարել եմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի գլխավոր քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ։ 2013թ.-ից զբաղեցրել եմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչի պաշտոնը։ Իսկ 2014թ-ից ՀՀ ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործների և կիբերհանցագործների հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը»,-ինքնակենսագրականը ներկայացնելիս ասաց «Բարգավաճ Հայաստան» խմակցության կողմից առաջադրված թեկնածուն։ Նա նաև նշեց, որ հանդիսանում է արդարադատության 3-րդ դասի խորհրդական. «Մասնագիտական գործունեության ընթացքում վերապատրաստվել եմ Եվրոմիության, Եվրոպային խորհրդի, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից իրականացված մի շարք ծրագրերում»։

Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր