00:00:00

Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկվել ընտանիքի 5 անդամ

14:40, 18 նոյեմբեր 2019 Պատահարներ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: «Նրանք նույն ընտանիքի անդամներ են: Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ: 4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր