00:00:00

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

11:58, 18 նոյեմբեր 2019

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը՝ հրապարակումների հիման վրա ստուգումներ է իրականացնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին պատկանող «Eloyan Architects» ընկերությունում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանությունից: Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը օրերս հայտարարել էր, որ փոխվարչապետ Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Պետրոսյանը ներկայացրել էր, որ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում: Նրա խոսքով՝ «Eloyan Architects»-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում: «Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որը, ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չէ, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին՝ ներողություն խնդրել), բայց միևնույնն է՝ մնում է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի»,- ասել էր Պետրոսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր