00:00:00

Օդանավը, որի մեջ էր Հիլարի Քլինթոնը, արտահերթ վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում

10:04, 18 նոյեմբեր 2019 Պատահարներ

Օդանավը, որի մեջ էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, արտահերթ վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին: American Airlines ավիաընկերության օդանավը թռչում էր Վաշինգտոն, սակայն ստիպված էր տեխնիկական անսարքության պատճառով վերադառնալ օդանավակայան: Օդանավի օդաչուները իշխանություններին ասել են, որ օդանավը սկսել է ցնցվել, իսկ օդանավակայանի վերգետնյա ծառայության անձնակազմը ծուխ է տեսել եւ օդանավակայանից մի քանի տասնյակ մետրի վրա մետաղական բեկոր գտել: Ուղեւորներին տեղափոխել են պահեստային օդանավ, ովքեր ավելի ուշ հաջողությամբ Վաշինգտոն են հասել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր