Նոյեմբերի 16-ին, ժամը 19:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող կրպակում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:26-ին, մարվել` 19:46-ին: