00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

17:40, 17 նոյեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 16-ին 5 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Արարատի մարզի Մասիս քաղաքում այրվել է 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 5 հա, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ 6000 քմ, Մեղրաձոր գյուղում՝ 50 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 5 հա խոտածածկ տարածք: Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր