00:00:00

Գյումրիում 3-րդ հարկի պատուհանից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. մանրամասներ

20:29, 16 նոյեմբեր 2019 Պատահարներ

Այսօր` նոյեմբերի 16-ին, ժամը 11:55-ին, Գյումրու Տրտադ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը մինչ այս պահը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Գյումրի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ աղջիկն ունի գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ, այժմ պայքարում են նրա կյանքի համար: Դեռեւս պարզ չէ, թե արդյոք աղջիկն ունեցել է առողջական որեւէ խնդիր, կատարվածն անզգուշության արդյո՞ւնք է, թե՞ այլ պատճառներ կան: Նշենք, որ աղջիկը այդ բնակարանում ապրում է մոր հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր