00:00:00

«Բենզինիստը» իր դոզան ստանում էր դաշտում. Ոստիկաններն այդ տարածքից տարաներ, ներարկիչներ են գտել

19:03, 16 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 15-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, Գյումրիի Անի թաղամասի 51-ամյա բնակիչը Մայիսյան գյուղի դաշտերում ապօրինի պատրաստում եւ օգտագործում է թմրանյութ: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը ժամը 20.30-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից կասկածվողին բերման են ենթարկել: Նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով լի տարաներ, երեք ներարկիչ, «Պիրալգին» գրառմամբ դեղատուփ, չոր սպիրտ, եւ թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ: Կասկածվողը հայտնել է, որ բենզինի, «Պիրալգին» տեսակի դեղահաբի եւ այլ նյութերի խառնուրդից թմրամիջոց էր պատրաստում` ներարկման միջոցով իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր