00:00:00

Նոր Նորքի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

16:54, 16 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 6-ին Քոչինյան փողոցում գործող բջջային օպերատորներից մեկի գրասենյակում գողացել էին ՌԴ մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր գումար: Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 1-ին, ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Քոչինյան փողոցից բաժին բերման են ենթարկել 21-ամյա մի քաղաքացու, որը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել է դրամապանակը: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր