Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանց Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: