00:00:00

«Երեւանի բյուջեի նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ դեֆիցիտը». Դավիթ Խաժակյան

12:56, 16 նոյեմբեր 2019

Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան հետադիմական եւ անարդյունավետ բյուջե է նախագծել Երեւանի քաղաքապետարանը 2020 թվականի համար ներկայացնում եմ երկու թիվ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «1․ Ներկայացված նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ դեֆիցիտը (պակասուրդը), որը կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ։ Թե հատկապես ինչու է սա վատ առաջիկայում մանրամասն կներկայացնեմ։ 2․ Աշխատավարձային ֆոնդը աննախադեպ ուռճացվել է՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին։ Սա նշանակում է, որ մենք մոտեցել ենք այն ցուցանիշին, երբ հավաքագրված գումարի գրեթե կեսը ծախսվում է ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ մյուս կեսը քաղաքի խնդիրների։ 40%-ը անընդունելի մեծ ցուցանիշ է։ Մնացածը հաջորդիվ»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր