00:00:00

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

01:38, 16 նոյեմբեր 2019 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին: Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար: Ավելի վաղ գրել էինք, որ մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին: ՀՀԿ-ական նախկին պատգամավորը ձերբակալված է եղել, սակայն ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել եւ նա ազատ է արձակվել: Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին, որը նույնպես ազատ է արձակվել, թե ինչ հանգամանքներում դեռ հայտնի չէ: Բանն այն է, որ նախաքննական մարմինը սույն գործի, Ալիկ Պետրոսյանի ու նրա որդու առնչության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր