00:00:00

Երևանի Չարենց թաղամասում ավտոմեքենան սահել է դեպի ձորակը

23:47, 15 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 15-ին, ժամը 17:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենան (հետևի անիվներով) սահել է դեպի ձորակը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շողիկ Ղ., ծնված 1997 թ.) դուրս են բերել երթևեկելի հատված: Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր