00:00:00

Անշուշտ, թե՛ հիասթափվածների և թե՛ դժգոհների քանակն ավելանում է.Շարմազանով

12:53, 15 նոյեմբեր 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նեոբոլշևիկների պոպուլիստական իշխանության ընդդիմախոսների շրջանակը ընդլայնվում է: Փաշինյանին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» օրերին նրան ծափահարում էին, իսկ պայքարելու և ակտիվ խոսելու կոչեր են անում նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ չէին խրախուսում իմ և կուսակցական պայքարող ընկերներիս քաղաքական պայքարը Նիկոլի նեոբոլշևիկյան իշխանության դեմ: Ինչևէ, անցյալն անցյալ է և հիմա պետք է պայքարել ապագայի անելիքների վրա: Անշուշտ, թե՛ հիասթափվածների և թե՛ դժգոհների քանակն ավելանում է, քանի որ գործնականում չկա ոլորտ, որտեղ «քայլողների վարչապետը» չի քանդել՝ վտանգելով ազգային ու պետական շահը: Այս պայմաններում առանցքային է դառնում ամենաարդիական հարցերից մեկը՝ ի՞նչ անել: Կարծում եմ՝ միակ արդյունավետ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելն է օրվա ռեժիմին: Հեշտ չի լինելու, բայց պետք է օրենքների շրջանակներում հասնել արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում՝ մենք ցտեսություն կասենք իշխանությունների տարանջատման սկզբունքին ու ժողովրդավարությանը և կասենք բարև բացարձակ բռնատիրությանը: Իսկ վերջինն ամենավատ սցենարն է մեր հայրենիքի համար: Հ.Գ. Հայկը հաղթելու է Բելին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր