00:00:00

Մարտահրավեր ՀՅԴ-ին․ որն է լինելու հաջորդ քայլը

12:19, 15 նոյեմբեր 2019

ՀՅԴ Բյուրոն այսօր հերթական անգամ կոչով դիմել էր գործող իշխանություններին։ «Հ.Հ. իշխանութիւնների որդեգրած անհանդուրժողական մօտեցումը, այլակարծութիւնը մերժելու և իշխանութիւնների նկատմամբ քննադատութիւններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրէ խորանում է։ Կոչ ենք ուղղում Հ.Հ. իշխանութիւններին վերացնել Հայաստանում ստեղծուած համատարած վախի և հալածանքի մթնլորոտը և հաստատել քաղաքական առողջ յարաբերութիւնների մշակոյթ»,- մասնավորապես ասված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում։ Այս հայտարարություն- կոչը չէր դիտվի անատամ ու ոչինչ չասող, եթե առնվազն այն տարածված չլիներ մի կուսակցության կողմից, որը տարիներ շարունակ մաս կազմելով նախկին իշխանությանը, իր լուռ համաձայնությունը չի հայտնել նույն այն մթնոլորտի ձեւավորմանն ու արմատացմանը, որի մեջ մեղադրում է գործող իշխանություններին։ Միաժամանակ պետք է շեշտել, որ նույն արարքը, որը սխալ է ՀՀԿ-ի դեպքում, չի կարող ճիշտ լինել իմ քայլականների համար, եւ այստեղ անշուշտ ՀՅԴ-ն ճիշտ է։ Կա նաեւ մեկ այլ նրբություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնդակը տեղափոխել է դաշնակցականների դաշտ, կօգտվեն արդյո՞ք նրանք եւ կանեն պատասխան հարված։ Խնդիրն այն է, որ մի քանի օր է ՀՅԴ երիտասարդները նախաձեռնել են բողոքի գործողություններ, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Այս պահին չենք քննարկում, թե որքանով են արդարացի պահանջները, որոնք պետք է հիմք դառնան, որ Գյումրուց- Երեւան քայլած եւ սուպեր նախարարի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը տուն գնա։ Խորհրդարանի ամբիոնից վարչապետը շատ ուղիղ հայտարարեց, որ քննադատությունների հասցեատերը ինքն է, եւ եթե ՀՅԴ-ն ունի այդքան համարձակություն, ապա առնվազն պարտավոր է պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Կգնա արդյո՞ք այդ քայլին ՀՅԴ-ն, դժվար չէ ենթադրել։ Դաշնակցության անցած քաղաքական հետագիծը մաքուր չէ, սեղմելով նախկին իշխանության պարագլուխների ձեռքը ՀՅԴ-ն թույլ է տվել, որպեսզի կոռուպցիան ու ամենաթողությունն արմատանա երկրում, որ ուսումնական հաստատությունները քաղաքականացվեն եւ որ ամենակարևորն է ՀՅԴ նախարար Լեւոն Մկրտչյանը հարստանա։ Դաշնակցությունն այս պահին քաղաքական օրակարգ չի կարող թելադրել, հետեւաբար շարունակել սակավաթիվ բողոքի ակցիաները՝ պահանջում ունենալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը վերածվում է ծիծաղելի գործընթացի։ Մարտահրավերը նետված է, ՀՅԴ-ն կամ պետք է գործի, կամ հանգիստ հեռանա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր