00:00:00

Պայթյուն Կարին գյուղում. տունը վերածվել է փլատակների. Ներսում գտնվող 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

12:01, 15 նոյեմբեր 2019 Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռեւս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պայթյունի հետեւանքով տան խոհանոցում թախտին քնած 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երեւանի Այրվածքաբանության կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսան։ Բնակիչներն ասում էին, որ տանը գազի արտահոսք չի եղել, քանի որ, եթե լիներ, ապա ընտանիքի 6 անդամներից գոնե մեկը հոտը կզգար։ Չի բացառվում, որ պայթյունի պատճառը գազի կաթսայի անորակ լինելն է եղել, իսկ այն շահագործվում էր արդեն 5 տարի: Ընտանիքի անդամներն այս պահին հայտնվել են փողոցում, պետք է գիշերեն իրենց ծանոթների, բարեկամների տներում, մինչեւ տեսնեն՝ ինչպես է լուծվելու փոխհատուցման խնդիրը։ Տան միայն մեկ-երկու պատն է, որ պիտանի է, իսկ մնացած պատերը, տանիքը, հատակն ամբողջովին պետք է փոխվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր