00:00:00

ՀՅԴ Բյուրոյի կոչը իշխանություններին

11:57, 15 նոյեմբեր 2019

Հ.Յ.Դ. Բիւրօն վերլուծելով Հ.Հ. քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձութիւնները՝ այսու իր խոր մտահոգութիւնն է յայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերեալ։ Հ.Հ. իշխանութիւնների որդեգրած անհանդուրժողական մօտեցումը, այլակարծութիւնը մերժելու և իշխանութիւնների նկատմամբ քննադատութիւններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրէ խորանում է։ Կոչ ենք ուղղում Հ.Հ. իշխանութիւններին վերացնել Հայաստանում ստեղծուած համատարած վախի և հալածանքի մթնլորոտը և հաստատել քաղաքական առողջ յարաբերութիւնների մշակոյթ։ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ 13 Նոյեմբեր, 2019 թ. Բրիւսէլ, Բելգիա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր