00:00:00

Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ

23:59, 14 նոյեմբեր 2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, ցավակցություն է հայտնել Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայկական համայնքում հայ հոգևորականների սպանության առնչությամբ։ «Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։ Նա նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողության տակ չգտնվող տարածքներում քրիստոնյաների նկատմամբ բռնության և ահաբեկչության գործողությունները վրդովմունք են առաջացնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր