00:00:00

Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes-ով հայտնվել է Դեբեդ գետում. կան վիրավորներ

22:50, 14 նոյեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 20 UU 284 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել մայթեզրին և հայտնվել Դեբեդ գետում, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ս-ն և նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Հ. Դ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել են։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդն ու ուղևորն ինքնուրույն դուրս են եկել գետում հայտնված ավտոմեքենայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր