00:00:00

Հայ մարզիկին Մոսկվայում սպանելով լուծել են «օրենքով գող» Անդիկի վրե՞ժը․ բացառիկ մանրամասներ

22:26, 14 նոյեմբեր 2019 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Մոսկվայում սպանված են գտել հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանի դին։ Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տեղեկություններով` նրա դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտա 59 հասցեում գտնվող տան մոտ ժամը 20.15–ին։ Տեղի բնակիչը մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ տղամարդու մարմին է տեսել։ Հավանաբար նա որոշ ժամանակ մահացած ընկած է եղել կայանատեղում։ Տեղի ունեցած սպանությունը որոշակի հարցեր էր առաջ քաշում։ Մենք գրել էինք, որ կան տեղեկություններ, որ հայտնի մարզիկի սպանությունը պատվիրված է եղել։ Ռուսական ԶԼՄ-ները շարունակում են նոր տեսանյութեր հրապարակել եւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել։ Մասնավորապես Աշոտ Բոլյանին սպանած անձը դեռեւս չի հայտնաբերվել։ Բացի այդ շրջանառվում է վարկած, որ նրա նկատմամբ հաշվեհարդար են տեսել կրիմինալ գործունեության համար։ Որոշ տեղեկությունների համաձայն Աշոտ Բոլյանի սպանությունը կապված է «օրենքով գող» Անդրանիկ  Հարությունյանի՝ Անդիկի սպանության հետ։ Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Մասիվում հայտնաբերվել էր Անդիկի դին։ Այդ ժամանակ իրավապահները հայտարարեցին, որ նրա սպանությունը պատվիրված է եղել։ Россия 24-ի տեսանյութը՝ այստեղ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր