00:00:00

Հերմինե Նաղդալյանի ՍՊԸ-ի կողմից ճանապարհ կառուցելու արդյունքում հափշտակվել է 21 մլն դրամ. հարուցվել է քրգործ

22:19, 14 նոյեմբեր 2019

Hetq.am-ը գրում է. Արագածոտնի մարզի մարզի Քուչակ և Եղիպատրուշ գյուղերը կապող ճանապարհի հիմնանորոգման արդյունքում պետությունից հափշտակվել է ավելի քան 21 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից:
  • Հերմինե Նաղդալյանի ՍՊԸ-ի՝ 1.5 մլն դոլարով հիմնանորոգած ճանապարհը 1 տարի անց քանդվել է
«Հետք»-ը այս տարվա օգոստոս ամսին գրել էր, որ նշված գյուղերը միացնող ճանապարհը հիմնանորոգվել է Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի բուատ» ՍՊ ընկերության կողմից, սակայն հիմնանորոգումից մեկ տարի անց ճանապարհը սկսել է քանդվել: «Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցում 16.08.2019թ. հրապարակված «Հերմինե Նաղդալյանի ՍՊ ընկերության կողմից 1,5 միլիոն դոլարով հիմնանորոգված ճանապարհը 1 տարի անց քանդվել է» հոդվածը դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչություն՝ դրա հիման վրա նյութեր նախապատրաստելու: Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հուլիսին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ս...» ՍՊԸ-ի միջև կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրով կապալառու ընկերությունը 2016-2017թթ. ընթացքում իրականացրել է Արագածոտնի մարզի վարչական տարածքում գտնվող Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր