40–ամյա Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA–ի վարկածով եռակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, հաղթել է IPMTF–ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով քիքբոքսինգի Ասիայի գավաթը, նաև 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8–ը` ձեռքերով, 3–ը` ոտքերով։
2004 թվականին բռնցքամարտիկը Ռուսաստան է տեղափոխվել ու ավարտել կարիերան։ Վերջերս նա գլխավորում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի սպորտի դեպարտամենտը։ Նա հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահն էր ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սպորտի դեպարտամենտի ղեկավարը։
Աշոտ Բոլյանին ճանաչողները նրան բնութագրում էին, որպես ընկերասեր ու հայրենիքին նվիրված անձնավորություն։ Irakanum.am-ի հետ զրույցում Աշոտ Բոլյանի ընկերներից մեկը պատմեց, որ իր ողջ կյանքում Բոլյանը նվիրված է եղել սպորտին եւ իր հնարավորությունների շրջանակներում աջակցել է տարբեր մարզիկների՝ Հայաստանի դրոշը բարձր պահելու համար։
Կատարվածը ցնցել է նրան ճանաչողներին։ Պատմեցին, որ Հայաստան հաճախ էր այցելում, կատարում բարեգործություններ, որոնց մասին բարձրաձայնել չէր ցանկանում։
Միաժամանակ մեզ հայտնի դարձավ, որ կա նախնական վարկած, որ Աշոտ Բոլյանին կիլեր է կրակել։ Նրա ուղղությամբ երեք կրակոց է արձակվել, երկուսը՝ թիկունքից, մեկը՝ գլխից։
Ներկայացնում ենք նաեւ սպորտային հերթական միջոցառումը, որին ներկա է եղել Աշոտ Բոլյանը։
https://www.youtube.com/watch?v=9SGGMGAy1Hw&feature=share&fbclid=IwAR2jY-7LKLgkjl0dmN1cYY19G0YzMgOZk5h_b7KcCIwPL2UtMZE6o0cZGLQ