00:00:00

Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է հոլանդական ընկերությունը բնութագրում Մելի մասին ֆիլմը

20:02, 14 նոյեմբեր 2019

Հոլանդական   WindmillFilm ֆիլմարտադրող և դիստրիբուցիայով զբաղվող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարագրությունը, որի ռեժիսորն Իննա Սահակյանն է։ ««Մել(ինե)»-ն ինտիմ  վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է` ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է ստացել և համաշխարհային ռեկորդներ գրանցել, բայց ում համբավը փոխակերպվեց անվանարկման, երբ նրա տրանսգենդեր ինքնությունը հրապարակայնացվեց: Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝ ինքնադրսևորման և բիրտ ավանդական հասարակության միջև: Մեր կերպարների միջոցով  ֆիլմը հարցադրում է անում՝ ո՞րն է այն գինը, որն անձը պետք է վճարի դառնալու համար այն մարդը, որն ինքը կա իրականում: Եվ եթե այդ գինը քո ընտանիքն է, ընկերները և անգամ քո հայրենիքը, արժե՞ արդյոք: Ռեժիսոր՝ Իննա Սահակյան Տևողություն՝ 70 րոպե Երկիր՝ Հայաստան և Նիդեռլանդներ Տարի՝ 2019»,- այսպես է ներկայացվում ֆիլմը։ Ինչպես նկատում ենք՝ որևէ խոսք չկա նրա մարզական ձեռքբերումների, սպորտի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր