00:00:00

ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել

16:43, 14 նոյեմբեր 2019

Զինծառայողների մարտունակությունը ստուգելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին, 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։ Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են շարժական և ստացիոնար կապի հանգույցներ ու կետեր, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: Անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին 2-րդ զորամիավորման ինժեներասակրավորային վաշտի զինծառայողներն անցկացրել են ականապատման և ականազերծման պարապմունքներ: Նոյեմբերի 13-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ մարտական հրաձգությամբ։ Զինծառայողները կատարելագործել են մարտական տարբեր իրավիճակներում հարձակողական գործողությունների կատարման ունակությունները, կրակ վարել տարբեր տրամաչափի զինատեսակներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր