00:00:00

«Ժողովուրդը հիասթափված է գործող իշխանությունից»

15:04, 14 նոյեմբեր 2019

«Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի երիտասարդություն ունենք, ցավոք սրտի, ուղղակի եթե գնա Արայիկ Հարությունյանը, ո՞վ պիտի գա, այ դա ամենամեծ խնդիրն է։ Կարծում եմ, որ ունենք լավ կադրեր, բայց հազար ու մի պիտակ կդնեն ու կբերեն՝ «իմ մարդուն» սկզբունքով, իմ նշանակածը պիտի լինի։ Ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք ընդդիմացեք, «Իմ քայլը» կստանա այն ինչը որոշել է, քանի որ ոչ մի այլ կերպ չի ստացվելու։ Ես շատ լավ գիտեմ իմ ոլորտը, գնաց Մակունցն եկավ Նազենի Ղարիբյանը, ինչ էլ փոխվեց՝ փոխվեց դեպի վատը»,-այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանը։ Նա նաև հայտարարեց, որ գաղափարապես ակցիայի մասնակիցների կողքին է, ովքեր հիշեցնենք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրապարականը: Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե ինքն Արայիկ Հարությունյանի կողքին է: Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Վիգեն Ստեփանյանն ասաց, որ չի զարմանում: Հավելեց նաև, որ ժողովուրդը հիասթափված է գործող իշխանությունից և ակնհայտ է, որ եթե հիմա արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա գործող իշխանությունը կստանա ընդամենը 20-30 տոկոս ձայն: Անդրադառնալով ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մելինե Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմիմ՝ ասաց․ «Ուզում են ֆիլմ նկարել՝ սեռափոխված ծանրամարտիկի մասին։ Չգիտեի ծիծաղեի՞, թե՞ ինչ, երբ լսեցի, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը: Այսինքն՝ առանձին-առանձին ենք նայելո՞ւ, համսեռականները գնալու են առանձի՞ն դահլիճում նայեն, ինչ-որ իրենց է հետաքրքրում, իսկ սպորտի սիրահարները գնալու են նայեն՝ ինչ իրենց է հետաքրքրո՞ւմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր