00:00:00

«Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ ինստիտուտը». Արմեն Գրիգորյան

14:10, 14 նոյեմբեր 2019

«Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ ինստիտուտը, որով սահամանփակումներ ու խնդիրներ է ստեղծվում, որպեսզի մենք կարողանանք ժողորդավարական այն սկզբուքնները, որոնք հայտարարված են Սահմանադրությամբ և որոնք հանդիսանում են մեր երկրի զարգացման համար կարևոր և օգնող պայման»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչու՞ ՀՀ իշխանությունները երկու տարի անց միայն սկսեցին մտահոգվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակով՝ Արմեն Գրիգորյանը նշեց. «Սահմանադրական դատարանի մասին նոր չէ, որ հիշում ենք: Բազմաթիվ անգամ խոսվել է այդ մասին, ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի մասին քննարկումներ երկար ժամանակ է, որ արվում են: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ 2015 թվականին, նույն Հրայր Թովմասյանը հայտարարում էր, որ Սահամանադրական փոփոխություն ենք կատարում երկիրը ժողովրդավարական դարձնելու համար, որ որեվիցէ վերարտադրության խնդիր դրված չէ, բայց պատմությունը ցույց տվեց, որ այս սահմանադրությունը գրված է վերարտադրության համար և Հրայր Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր