00:00:00

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները

14:00, 14 նոյեմբեր 2019

Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է, որպեսզի պարզեն որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Երբ նիստի մասնակիցները սկսեցին ծիծաղել՝ Փաշինյանն ասաց. «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,-հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հաստատել, որ նման հանձնարարական է տվել: Էդուարդ Մարտիրոսյանը հաստատեց՝ նշելով. «Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել ու հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետևանք չի մնում, մենք պետք է 100 տոկոս անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձևակերպում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր