00:00:00

Փաշինյանի նախազգուշացումը Պապիկյանին

12:48, 14 նոյեմբեր 2019

Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարություն է տրվել ուսումնասիրություններ կատարել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ինչ է կատարվել սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ։ Այս մասին, այսօր  նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր կատարած այցին, որն ուղղված էր սուբվենցիոն ծրագրերի որակի ստուգմանը։ Հիշեցնենք, որ տեղում պարզվել էր, որ Եղեգնաձորում արտաքին լուսավորության ցանցի կառուցման ուղղությամբ գրեթե աշխատանք չի տարվել։ «Մենք այս ծրագրերի համար Վայոց Ձորի մարզպետարանին էլ ենք գումար տվել, բայց այնտեղ չկար ծրագիր, որն այն վիճակում էր, որի համար մենք պետք է գումար հատկացնենք։ Նաև նրանք, ովքեր գնում ընդունում են, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը։ Առաջիկայում էլ չնախատեսված այցերով կգնամ ու սուբվենցիոն ծրագրերը կստուգեմ։ Եթե ինչ-որ բան այնպես չեղավ, ընդունող հանձնաժողովներն ու պաշտոնյաները պետք  է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն ունեն տեղի ունեցողի որակի վերաբերյալ։ Հարց է ծագում՝ նույն Եղեգնաձորում ինչո՞ւ է աշխատանքն այդ որակի, բայց մյուս կողմից հարց է ծագում՝ մարզպետարանն ի՞նչ էր անում այդ ժամանակահատվածում»,- ասաց Փաշինյանը՝ նախազգուշացնելով Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որ նախարարությունն էլ է պատասխաանտվություն կրում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  այս մարզերից խառը տպավորություններով է վերադարձել։ Մեկ բան ակնհայտ է՝ խոշորացված համայնքներում այդ ծրագրերով կատարված աշախատանքների որակը բոլորովին այլ մակարդակի վրա է։ ՊՎԾ պետ Արգիշտի Քյարամյանն ասաց, որ Եղեգնաձորի ու Վայքի քաղաքապետարաններում արդեն սկսել են ուսումնասիրություններ իրականացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր