00:00:00

Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրը. պարզաբում է նախարարը

12:38, 14 նոյեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 14-ին, շարունակում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցողն է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀ խմբակցության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագրով՝ հիշեցնելով, որ բանակցություններ էին ընթանում չինացի ներդրողների հետ։ «Այս հարցում կան հետևանքներ. դա այն արտադրությունն է, որը ոչ միայն ունի կազմակերպական՝ հատուկ տեխնոլոգիական խնդիրները լուծելու հարց, այլ նաև, թե ինչպես պետք է չեզոքացնի իր բնապահպանական ազդեցությունը: Որովհետև բոլորս գիտենք, որ պղնձաձուլարանի դեպքում կա ծծմբական գազի արտանետման չեզոքացման խնդիր»,-պարզաբանեց նախարար Խաչատրյանը: Միաժամանակ հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում են այլընտրանքային տարբերակներ և եթե լուծում գտնվի՝ չինական կողմը հանդես կգա լավագույն առաջարկով: Հիշեցնենք, որ ներկայում Ալավերդու պղնձաձուլական գործարանը շարունակում է աղացագնդեր արտադրել, քանի որ այդ արտադրությունը բնապահպանական տեսակետից վնասակար չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր