00:00:00

«Ժանգոտ բուտկաները» և մեքենաների «ռամաները»․ հեղափոխության հաջորդ փուլը

12:29, 14 նոյեմբեր 2019

Մեր խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա է Շիրակի մարզի աղքատության հաղթահարման գործիքը: Հիմա մեր կայացրած որոշումներով տնտեսական որոշակի աշխուժություն նկատվում է, ու նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման ու գործունեության համատեքստում կընդլայնվի այն: Գիտեք, առաջիկայում Ryan Air-ը չվերթներ է սկսելու Գյումրի, ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողությունները պետք է միտված լինեն Գյումրու ռազմավարական զարգացման հեռանկարին»,-ասաց վարչապետը: Վարչապետը, խոսելով աղքատության հաղթահարման մասին, շեշտեց, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով և պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածները», այլ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները, և սա նաև աղքատության հաղթահարման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ մեկ առիթով ասել է և հիմա ևս կրկնում է՝ կհամարեմ, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ կարողանանք ազատվել «ժանգոտ բուտկաներից» և մեքենաների «ռամաներից»: «Սա շատ կարևոր բան է, այս հոգեբանությունը շատ բան է կանխորոշում»,-ասաց նա և նշեց, որ ինքն էլ այնպիսի մեքենա է ունեցել, որից դժվար է եղել ազատվել, բայց այդ որոշումները պետք է կայացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր