00:00:00

Վարդան Ղուկյասյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

11:20, 14 նոյեմբեր 2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատգամավորների կարծիքներին բռնանալու փորձ է տեսնում։ Նման տեսակետ, պատգամավորը հայտնեց, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ «Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես ազգի շահերից եմ խոսել և վատ բան չեմ ասել: Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը իրավունք ունի հայտնելու, հետո ես զգում եմ, որ կարծիքների արտահայտվելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին դեմքի կողմից», - ասաց Ղուկասյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քրեական հեղինակությունների պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ «կփռվեն ասֆալտին, կպառկցնեն գետնին՝ բառի բուն իմաստով»: Գյումրու նախկին քաղաքապետը հայտարարեց, որ ինքը ասֆալտին պառկեցվելուց և պատերին խփվելուց չի վախենում: «Ես այդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենա, ես մի բանից եմ վախում՝ ահեղ դատաստանից: Հետո Դավիթ մարգարեն ասում է՝ «ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի, փողերի, կուսակցությունների վրա, ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր, ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանացնեմ, ես սատկացնեմ…»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վարչապետը նաև իր խոսքում ակնարկեց, որ Ղուկասյանը ժամանակին թալանել է Գյումրին՝ պատգամավորը արձագանքեց՝ ՀՀ-ում ոչ մի կառույց չի եղել, որ իր պես մաքուր ու թափանցիկ աշխատի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր