00:00:00

Երևանի Իսակովի պողոտայում բախվել են 3 ավտոմեքենաներ. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

10:43, 14 նոյեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Բադալյանի վարած Mercedes SLՏ 550 մակնիշի, 58-ամյա Մանուկ Վարդանյանի վարած Mercedes S550 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արտակ Տոնոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով 2 Mercedes-ները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր