00:00:00

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

22:40, 13 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նոյեմբերի 12-ին տեղեկություններ են ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկի գոմից երկու կով են գողացել։
Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում անասնագողությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Արագածոտնի մարզի Զովասար գյուղում ապրող ամուսինները հրավիրվել են բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ «Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև խոշոր եղջերավոր անասունները, որոնք հանձնվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր