00:00:00

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ

21:25, 13 նոյեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 14։56-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16։04-ին, մարվել՝ 16։46-ին։ Այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ և թփուտներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր