00:00:00

Կծեփենք պատին. վարչապետը սպառնացել է քրեական հեղինակություններին

19:10, 13 նոյեմբեր 2019

Անհրաժեշտ եմ համարում ընդունել օրենք քրեական հեղինակությունների քրեականացման մասին։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Վարչապետի խոսքով՝ քրեական ենթամշակույթը եւ կոռուպցիան պետք է իսպառ վերացվեն Հայաստանում։ «Եթե կան մարդիկ, այդ թվում քաղաքական գործիչներ, այդ թվում օրենսդիրներ, որոնք մտածում են, թե այս հարցում փոխզիջումներ են լինելու, կամ որոնք մտածում են, թե այս հարցում կարող է լինել միջնորդավորված սպառնալիք օրենսդրի համար, ապա մենք ուղղակի հայտարարում ենք, որ «կփռենք ասֆալտին»։ Թող նրանք անգամ ոչ մի բան էլ մտածած չլինեն, մենք նրանց «կփռենք ասֆալտին» եւ կծեփենք պատերին բառիս բուն իմաստով։ Թող ոչ ոք անգամ չմտածի ծպտուն հանել, լինի նախկին իշխանությունից կամ ներկա, հատկապես եթե հաջողացրել է թալանել հանրապետթյան չափով երկրորդ քաղաքի ունեցվածքի կեսը։ Թող ականջներին օղ անեն։ Իսկ եթե անտեսեն նախազգուշացումս, ապա դա դուք կտեսնեք ռեալ իրավիճակում»,- ասել է կառավարության ղեկավարը բարձր տոնով։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող երաշխավորել, որ, նման օրենք ընդունելով, կարելի կլինի պատշաճ ձեւով պայքարել քրեական հեղինակությունների դեմ։ Փաշինյանն ընդգծել է, որ եթե այդ օրենքը բավարար չլինի, ապա կընդունվեն նաեւ այլ միջոցներ։ Նշենք, որ Փաշինյանի ակնարկը, ամենայն հավանականությամբ, հասցեագրված էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, այժմ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր