00:00:00

Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում

17:41, 13 նոյեմբեր 2019 Իրավական

Դավիթ Սանասարյանի  կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է ։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր