00:00:00

Ոսկեպար գյուղում հայտնաբերվել է երկու չպայթած արկ

23:18, 12 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 12-ին, ժամը 17:49-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. նոյեմբերի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի «Կատար քար» և «Գնգի ղաշ» կոչվող հանդամասերի միջնամասում հայտնաբերված երկու չպայթած արկի տարածքը սահմանազատելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ տրամաչափի երկու արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր