00:00:00

Հասրաթյան փողոցում մահվան ելքով վրաերթի հետքերով. Իրական մեղավոր վարորդը ներկայացել է

15:55, 12 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 2-ին, ժամը 07.00-ին, Երեւանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանին, որը տեղում մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21014»-ի 47-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Սուսաննա Գաբրիելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո «Աուդի»-ի անհայտ վարորդն է վրաերթի ենթարկել՝ պատճառելով մահ եւ պատահարի վայրից հեռացել է: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 2-ին կամավոր բաժին է ներկայացել Աշտարակ քաղաքի 54-ամյա մի տղամարդ եւ տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն: Կրկնակի Վրաերթ Երեւանում. երկրորդ վարորդը դիմել է փախուստի. վիրավոր հետիոտնը տեղում մահացել է (ֆոտո)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր