00:00:00

Շենգավիթի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել

14:48, 12 նոյեմբեր 2019 Իրավական

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիետի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ Նրա խոսքով՝ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Միաժամանակ ըստ քննչական կոմիտեի Արմեն Սարգսյանը պետությանը պատճառած վնասը փոխհատուցել է։ Հիշեցնենք, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը, ըստ ոստիկանության ձեռք բերած փաստական տվյալների, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլար՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։ Ըստ ոստիկանության՝ Արմեն Սարգսյանը Ռուսաստանից Հայաստան տեղափոխել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը, հաշվառելով իր վարորդի անվամբ, յուրացման եղանակով հափշտակել է։ Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։ Հարուցվել է քրեական գործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր