00:00:00

Երևանի Աթոյան փողոցում հրդեհվել են ավտոտնակներ և ավտոմեքենաներ

11:17, 12 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 11-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 20:42-ին: Այրվել է 3 ավտոտնակ, որից երկուսն ամբողջությամբ, մեկը՝ մասամբ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոտնակներից մեկից տեղի ուժերով դուրս է բերվել և մարվել «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան: Մասամբ այրվել են ավտոմեքենայի թափքի և աջակողմյան հատվածները: Փրկարարները մյուս ավտոտնակից դուրս են բերել «Mazda» մակնիշի ավտոմեքենան. մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Երրորդ ավտոտնակից դուրս են բերել գազի բալոն (3 կգ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր