00:00:00

Գուգարքում սկսված ապօրինի ծառահատումն ավարտվեց Սպիտակում. ինչ է ասել մանթաշցին

22:59, 11 նոյեմբեր 2019 Իրավական

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով Սպիտակի բաժնի եւ ճանապարհային ոստիկանության համատեղ խումբը նոյեմբերի 8-ին, ժամը 21.05-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել եւ բաժին է բերել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան՝ բեռնված շուրջ 3,5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, թե իբր փայտանյութը ժամեր առաջ ձեռք է բերել Գուգարքի գազալցակայանի մոտակայքում կայանված մեկ այլ «Ֆորդից», անծանոթ անձից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ հաղորդումը եւ կից փաստաթղթերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են Գուգարքի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններին 30-ամյա մանթաշցին բացատրություն է տվել, որ իրականում նոյեմբերի 8-ին միայնակ, իր բենզասղոցով, ինքն է հատել մեկ բոխի եւ երկու հաճարենի կանգուն ծառեր՝ տուն տեղափոխելու նպատակով: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր