00:00:00

Գյումրիում ձախորդ գողը բռնվել է պատուհանից դուրս գալիս. «մտա ներս, բայց բան չեմ գողացել»

21:50, 11 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 10-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Սահմանապահների փողոցում էին: Ոստիկանությունից  հայտնում են, որ փողոցի մի տան պատուհանից դուրս գալու պահին նրանք բռնել եւ, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան եւ բջջային երկու հեռախոս: Նա հայտնել է, որ նշված հասցե մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել:
Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր