00:00:00

Ակումբում գողացել էին երիտասարդ կնոջ պայուսակը. ոստիկանները բացահայտեցին գողությունը

20:34, 11 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 1-ին ակումբներից մեկում գողացել էին 31-ամյա կնոջ պայուսակը, որի մեջ եղել էր վեց հազար ռուբլի, 10 եվրո, 15 հազար դրամ, նույնականացման, զեղչի, բանկային քարտեր եւ երկու դրամապանակ: Ոստիկանությունից  հայտնում են, որ Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Նորք-Մարաշի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 9-ին նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր