00:00:00

Մոսկվայում 36-ամյա կինը երկու երեխաների հետ նետվել է շենքի 9-րդ հարկի պատուհանից

16:41, 11 նոյեմբեր 2019 Պատահարներ

Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի բնակչուհին շենքի 9-րդ հարկի պատուհանից երկու երեխաների հետ դուրս է նետվել, հայտնում է Baza պարբերականը: Կինը և 3-ամյա դուստրը տեղում մահացել են. բժիշկներն այժմ պայքարում են երկամյա երեխայի կյանքի համար: Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ ինքնասպանության պատճառը կնոջ անձնական խնդիրներն են եղել: ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով՝ սպանություն: Ինչպես հայտնի է դարձել, կինը մահվանից առաջ երկտող է գրել, որտեղ ներողություն է խնդրել ամուսնուց՝ իր արարքի համար, ինչպես նաև խնդրել է ոչ ոքի չմեղադրել իր արարքի ամար և ամուսնուն իր մահվան պատճառով ազատազրման չդատապարտել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կինն առավոտյան 4 անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը՝ կրտսեր դստերը կերակրելու հետ կապված խնդիրների պատճառով: Երեխան վատ է զգացել քաղցի պատճառով, քանի որ կինը բնական կաթի պակաս է ունեցել: Առաջին զանգից հետո կնոջ մոտ շտապօգնության խումբ չեն ուղարկել՝ սահմանափակվելով միայն բանավոր խորհրդատվությամբ և հորդորելով մանկաբույժ կանչել: Կինը շարունակել է զանգել: Վերջին զանգը կինը կատարել է դեպքից մեկ րոպե առաջ: «Московский комсомолец»-ի տվյալներով՝ կինը 36-ամյա Լյուդմիլա Սոկոլովան է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր