00:00:00

Վերելակի հորն ընկած հայերից մեկը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է

00:02, 10 նոյեմբեր 2019 Պատահարներ

Հայտնի են դարձել Սանկտ Պետերբուրգում վերանորոգման աշխատանքներ կատարող երկու հայերի անունները, որոնք ընկել էին վերելակի հորը՝ տուժածներն են՝ Հայաստանի քաղաքացի 28-ամյա Արմեն Կ․-ն՝ Չարենցավանից, եւ Գրիգոր Ա․-ն՝ Հրազդանից, հայտնում է «Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության» կայքը։ Ինչպես նշում է աղբյուրը, բժիշկները նրանց ուղարկել են տարբեր հիվանդանոցներ, եւ սկզբում նրանք վերակենդանացման բաժանմունքում են եղել։ Նրանց հետ կապվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ Նոյեմբերի 7-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Հայ համայնքի խմբի Facebook-յան էջում կոչ էր արվել այցելել տուժածներին։ Արմեն Կ․-ն շարունակում է մնալ Ջանելիձեի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը ծանր է, նա բժիշկների անընդհատ հսկողության տակ է։ Գրիգոր Ա․-ն Ալեքսանդրովյան հիվանդանոցում է։ Այսօր նրա մոտ եղել են մայրը, կինը եւ երկու երեխաները։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սանտ Պետերբուրգում № 18 ծննդատան վերելակի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարանը կտրվել էր, եւ երկու հայ մասնագետները վերելակի հետ ընկել էին հորն ու բազմաթիվ վնասվածքներ ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր