00:00:00

Հրդեհ Պոպովի փողոցում. 60-ամյա տանտերը հոսպիտալացվել է

23:53, 09 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 16:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պոպովի փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:01-ին: Մասամբ այրվել են խոհանոցը՝ գույքով (մոտ 15 քմ), ինչպես նաև 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը: Տան սեփականատեր Հայկազ Մ.-ն (ծնված 1959 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր