00:00:00

16-ամյա պատանին գողացել էր փող, դյուրակիր համակարգիչ ու բջջային հեռախոս

23:13, 09 նոյեմբեր 2019 Իրավական

Խանութից գողություն կատարած 16-ամյա պատանուն ոստիկանությունը օրեր անց բերման էր ենթարկել: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկնությունից: Նոյեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով, Բուռնազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել Բյուզանդի փողոցի 16-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ի գիշերը երկաթյա ձողով բացել է Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող խանութի դուռը, գողացել փող, դյուրակիր համակարգիչ ու բջջային հեռախոս: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր